Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

«Սբերբանկ Կապիտալ»-ը ձեռք է բերել Հայաստանում ոսկի արդյունահանող ընկերության բաժնետոմսերի 49%-ը

“Sberbank Capital” Obtained 49% of Gold Mining Company in Armenia
17:14 Հուլիս 16, 2012

novostink.ru

Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ընկերությունը («Ռուսաստանի Սբերբանկ» ընկերության դուստր ընկերություն) ձեռք է բերել 49% բաժնետոմս ընկերությունից, որին պատկանում է Հայաստանի Կոտայքի մարզի Լուսաջուրի ոսկու հանքի նախագիծը: Լուսաջուրի հանքավայրի շահագործման արտոնագիրը պատկանում է Հայաստանում գրանցված «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին, իսկ մնացած 51% բաժնետոմսերի սեփականատերը հայ գործարար Տիգրան Արզաքանցյանն է:

Երեւանից 70կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի շահագործումը ծրագրվում է սկսել մինչեւ 2012թ. ավարտը: C1+ C2 կատեգորիաներով ոսկու պաշարները կազմում են 18,5 տ: Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում՝  2013թ. վերջին, ծրագրվում է տարեկան արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի: Նախագծի շրջանակներում արդեն իսկ կառուցված է տարեկան մինչեւ 150 հազար տոննա հանքանյութի արտադրողականութուն ունեցող հարստացուցիչ ֆաբրիկա: Ներկայումս սարքավորումներ են ձեռք բերվում ստորգետնյա եղանակով արդյունահանման համար, սկսվում է ճանապարհների եւ ենթակառուցվածքի այլ օբյեկտների շինարարությունը:

Լուսաջուրի հանքավայրը գտնվում է Հանքավանի շրջանում:



Առնչվող նյութեր