ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ն կազմակերպում է քննարկում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: Այն տեղի կունենա սույն թվականի հուլիսի 30–ին` ժամը 18:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում: Այս մասին տեղեկացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝
-Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականությունը, հանրային հարցումներին արձագանքման և ճանաչողական շրջայցերի կազմակերպման ընթացակարգեր
-Ընկերության իրականացրած բնապահպանական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում
-Ընկերության իրականացրած սոցիալական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում
-Այլ հարցեր:
Ընկերության՝ Երևանի Խանջյան 19 հասցեում և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Հուլիս 17, 2014 at 13:16