Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Արդյոք ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը գիտի՞ այն մասին, որ Սյունիքի եւ Լոռու բնակչությունը ռիսկի է ենթարկում իր եւ ապագա սերունդների առողջությունը

Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations?

Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations? Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations? Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations? Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations? Whether Health Minister Harutyun Qushkyan Knows People in Syunik and Lori Jeopardize Their Health and Health of Their Future Generations?
15:07 Հունիս 29, 2011

ԷկոԼուր

Գիտնականները և բնապահպանները բազմիցս ահազանգում են Լոռու եւ Սյունիքի մարզերի էկոլոգիական ծանր իրավիճակի մասին: «ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` արձագանքելու իրավիճակին: Դիմումում մասնավորապես ասված է. «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ահազանգում է, որ վտանգված է ազգի գենոֆոնդը. «Ծանր մետաղները տոքսիկ են, մուտագեն և քաղցկեղածին, դրանք արդեն  անդրադառնում են գյուղմթերքի որակի վրա։ Դեբեդի կիրճում աճեցվող գրեթե ամբողջ գյուղմթերքն այսօր իրենից վտանգ է ներկայացնում։ Կարող է առաջացնել քաղցկեղ, բացասական ազդեցություն ունենալ մարդու ժառանգականության վրա, ազդել նաև մարդու վերարտադրողականության ֆունկցիաների վրա: Ալավերդիում, Նեղոց և Քարկոփ գյուղերի հողերում, դրանցում աճեցված մշակաբույսերում և անտառային հատապտուղներում հայտնաբերվել են ծանր մետաղների, այդ թվում նաև առաջնային տոքսիկական տարրերի` սնդիկի, կադմիումի և արսենի գերբարձր պարունակություններ, որոնք քաղցկեղածին են և մեծ վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար: Ալավերդիից նմուշարկված հողերում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել են կապարը, պղինձը, ցինկը և արսենը:

Նույնն է պատկերը նաեւ Սյունիքի մարզում: Ըստ Արմեն Սաղաթելյանի` հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերը, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի: Սյունիքի գյուղմթերքները պարունակում են խիստ տոքսիկ տարրեր` կադմիում, մկնդեղ, սնդիկ: Սաղաթելյանը համոզված է, որ երկու սերունդ հետո Սյունիքում առողջ երեխա չի ծնվի:

Հարգարժան նախարար, խնդրում ենք տեղեկացնել, թե ինչ միջոցառումներ է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունը` պարզելու մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները, որոնք առաջացել են Լոռու եւ Սյունիքի էկոլոգիապես աղտոտված գոտիներում, մասնավորապես`

-նախարարությունը ծանո՞թ է ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի` Քաջարանում, Կապանում, Ալավերդիում, Ախթալայում եւ նրանց շրջակա համայնքներում  կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ

-արդյոք ՀՀ առողջապահության նախարարությունը անցկացնո՞ւմ է իր սեփական ուսումնասիրությունը էկոլոգիական թեժ կետերում ապրող բնակչության առողջության վերաբերյալ  

-խնդրում ենք տրամադրել տվյալներ, թե որքանով է աճել Սյունիքի եւ Լոռու մարզերի բնակչության քաղցկեղով հիվանդացածության ցուցանիշը

-Առողջապահության նախարարությունն ի՞նչ միջոցառումներ է իրականացնում Լոռու եւ Սյունիքի մարզերում` կանխելու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերական բացասական ազդեցությունը»:



Առնչվող նյութեր