Մինչ նախարարությունը որոշի պլանային ստուգումներ անցկացնել, Ձորագետը շարունակ աղտոտվում է

Մինչ նախարարությունը որոշի պլանային ստուգումներ անցկացնել, Ձորագետը շարունակ աղտոտվում է

ԷկոԼուր

«Սագամար» ՍՊ ընկերությունը ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկի մեջ»: Այս մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի մայիսի 16-ի թիվ 5/33/51233 նամակում:

2012թ. հունվարից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգում է Լոռու մարզի Ձորագետ գետի` Արմանիսի ոսկու հանքավայրի արտադրական թափոններով աղտոտման մասին: «ԷկոԼուր»-ը խնդրի մասին 2 հարցում է ուղարկել ՀՀ Բնապահպանության նախարարություն` խնդրելով տեսչական տեսչական ստուգումներ կատարել հանքը շահագործող «Սագամար» ընկերությունում` ներառելով հասարակության եւ տեղի բնակչության ներկայացուցիչների, որպեսզի բարձրացվի  «Սագամար» ընկերության եւ բնապահպանական տեսչության գործունեության թափանցիկությունն այս հարցում, ինչպես նաեւ հրապարակի ստուգումների արդյունքները եւ նշի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Ձորագետ գետի մեջ արտադրական թափոններ լցնելու մասին ահազանգը պահանջում է բնապահպանական տեսչության կողմից անմիջական արձագանք, ինչի հետ «Սագամար» ընկերությունում պլանային ստուգումները ոչ մի կապ չունեն:

Մինչ նախարարությունը որոշի պլանային ստուգումներ անցկացնել, Ձորագետը շարունակ աղտոտվում է: 

Լուսանկարը` ՍտեփանավանիՕրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանի

Մայիս 22, 2012 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր