Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Սոթքի ոսկու հանքում բանվոր է մահացել

Worker Died in Sotq Gold Mine
16:09 Փետրվար 22, 2012

www.news.armeniatv.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: 

Ինչպես Վարդենիսից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոկռունկի փոքր բեռների համար նախատեսված բեռնակիր կեռիկն իր ծանրության գլանակով պոկվել և ընկել է հանքի բանվոր, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա Յուրա Բունիաթյանի վրա: 

Վերջինս տեղում մահացել էր: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գեղամ Մարգարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր