ԷկոԼուր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կանխել է Ադրբեջանի պատվիրակության՝ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցմանն ուղղված փորձերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ Առանցքային էր նաեւ, որ այս բանաձեւով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձեւի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք», - գրել է Արփինե Հովհաննիսյանը:
Հոկտեմբեր 15, 2018 at 17:49