Ատոմակայանը Հայաստանին դարձնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող պետություն. Նիկոլ Փաշինյան

Ատոմակայանը Հայաստանին դարձնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող պետություն. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

«Հայաստանի տնտեսական զարգացման և տեսլականի առումով Մեծամորն ունի առանձնահատուկ նշանակություն: Այստեղ է գտնվում մեր երկրի ամենառազմավարական օբյեկտը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը, որն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը դարձնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող պետություն: Սա շատ կարևոր է այն առումով, որ հայ ժողովուրդը, նաև Մեծամորի ատոմակայանի շահագործմամբ և աշխատանքով, ի ցույց է դրել իր գիտական, ստեղծագործական և աշխատանքային տաղանդը», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Նշենք, որ ներկայում ընթանում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Աշխատանքների համար ՀՀ-ն ՌԴ-ից ստացել է 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Երկրորդ Էներգաբլոկի շահագործման ավարտը նշվում է 2026 թ-ը: 

 

Դեկտեմբեր 04, 2018 at 18:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր