ԷկոԼուր
«Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգման ռուսական վարկից Հայաստանի հրաժարվելու մասին ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ տրամադրվող 270 մլն դոլարի մեծ մասը` 200 մլն դոլարն, արդեն ծախսվել է, և խոսքը մնացած ոչ մեծ մասի մասին է»,- հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ ՀԱԷԿ-ում աշխատանքները չեն ավարտվել մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը, սակայն պատճառների մասին չխոսեց: Վարկի երկարաձգման վերաբերյալ դեսպանն ասաց, որ հարցը փակված չէ, թեպետ առայժմ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում հայտարարեց, որ հրաժարվում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված ռուսական վարկի մնացած մասից, և այդ աշխատանքները կիրականացվեն 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկի հաշվին:
Լուսանկարը՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության պաշտոնական կայքից
Հունիս 12, 2020 at 17:29