Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ազատեկի հանքավայրի տարածքում ռադիոակտիվ աղտոտվածության չափումներ կիրականացնի

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ազատեկի հանքավայրի տարածքում ռադիոակտիվ աղտոտվածության չափումներ կիրականացնի

ԷկոԼուր

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ազատեկի հանքավայրի հետախուզման վայրերում եւ բնակիչների տների մոտ կանցկացնի գամմա ճառագայթման հզորության ու տեղանքի ռադիոակտիվ աղտոտվածության չափումներ: Այս մասին ԷկոԼուրի դիմումին ի պատասխան նամակով տեղեկացրեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Վայքի բնակիչների բողոքի հիման վրա ԷկոԼուրը դիմել է ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարություններ եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե`  Ազատեկի հանքավայրի շրջանում ուսումնասիրություններ կատարելու համար: Վայքի բնակիչներն ահազանգել էին, որ հանքավայրում, որտեղ 2 ամիս շարունակ հորատման աշխատանքներ են տարվում, կա ուրան եւ մարդիկ վախեցած են, որ այդ աշխատանքները կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության համաձայն` դեռ 2012թ-ին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի համար ստացել է  ընդերքօգտագործման իրավունք:

15:51 Հոկտեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news