ԷկոԼուր
«Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ Հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են: Այսինքն, նկատի է առնվում, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց այդ հաստիքները գոյություն ունեն, և մարդիկ աշխատում են, և աշխատավարձ են ստանում, որն, ըստ էության, էլեկտրաէներգիայի սակագնի վրա մոտավորապես 3 միլիարդ դրամի ճնշում ունի: Հիմա որտեղից են հայտնվել այդ 500 հավելյալ հաստիքները, իհարկե, տարբեր պատճառներով, ձեզ հայտնի պատճառներով, իշխանավորները մարդկանց աշխատանքի են տեղավորել ընտրությունների համատեքստում, տարբեր քաղաքական համատեքստերում, և այդպես այդ պրոբլեմն առաջացել է: Եվ արդյոք մենք հիմա պատրաստվում ենք այդ 500 մարդուն գրչի մեկ հարվածով ազատել, իհարկե, ոչ, որովհետև դա էլ իր հերթին սոցիալական որոշակի պրոբլեմներ պետք է առաջացնի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատած շուկայում տնտեսության վիճակն այնպես փոխվի, որ մի խնդիր լուծելիս մեկ այլ խնդիր չառաջացնենք»,- սույն թվականի օգոստոսի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԷԿ-ում հավելյալ աշխատակիցների մասին հայտարարությանն արձագանքել է Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը: Haydzayn.am կայքին տված հարցազրույցում նա ասել է.
«Պետք է նախ հասկանալ, թե վարչապետը ի՞նչ ավելորդ աշխատողների մասին է խոսում:Որքան ես գիտեմ՝ ատոմակայանում ավելորդ աշխատողներ չկան: Այնտեղ աշխատում են գործի գիտակ, բավականին կոմպետենտ ինժեներներ և նրանց թվի կրճատումը կարող է իսկապես լուրջ վնաս հասցնել Ատոմակայանի անվտանգությանը:
Բացի այդ, ատոմակայանը Հայաստանում գտնվող այն օբյեկտներից է, որը գործում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներքո, և ես չեմ կարծում, թե «ՄԱԳԱՏԷ»-ն, որն ապահովում է Հայաստանի ատոմակայանի աշխատանքի անվտանգությունը, կարող էր 500-ով ավելի աշխատող թողնել կառույցում: Ինձ թվում է՝ ոչ ճիշտ տեղեկատվություն են փոխանցել վարչապետին և նրան ուղղակի շփոթմունքի մեջ են գցել: Ոլորտում կադրերի կրճատումը կհանգեցնի նրան, որ մենք կկորցնենք որակյալ մասնագետների դպրոցը, որը շատ վտանգավոր հետևանքներ կունենա և կարող է ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո վարչապետին ուղղված բաց նամակով հանդես եկան ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցները, ովքեր ակնարկեցին, որ ցածր աշխատավարձերի պատճառով ստիպված, օգտագործելով իրենց բարձր որակավորումը, փորձում են աշխատանքի անցնել օտարերկրյա կայաններում:
Բաց նամակում նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարեւորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:
Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դաիրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տեւած հետեւողական եւ համառ պայքարի: Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում եւ գործադուլ անելու իրավունք չունենք, 2011թվականին որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը:
Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ումստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ: Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա եւ պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց: Այժմ մերմիջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:
2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի`մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից: Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել էբարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք: Մեզ նաեւ ասվեց, որ մինչեւ 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով,որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել եւ մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:
Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւբնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարեւան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաեւ հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:
Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցիենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւբնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանին, սակայն ստացանք հիասթափեցնող եւ ոչինչ չասող, այսպես ասած «ցրողական» պատասխան:
Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ եւ բարձր մասնագիտական որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք մենք այսօր աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել այլ տեղից գումար վաստակելու , կամ հանգստյան օրերին մեկայլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով: Կամ էլ օգտագործելով մեր բարձր որակավորումը, փորձումենք աշխատանքի անցնել օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները եւ պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:
Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենքանելանելի վիճակում։
Լուծման ակնկալիքով` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներ»:
Սեպտեմբեր 04, 2018 at 19:26