Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

ՀԱԷԿ-ում իրականացվող որևէ փոփոխություն ընկերության գործունեության վրա անդրադառնալ չի կարող

Any change of NPP can't affect to company's activites
18:17 Դեկտեմբեր 06, 2011

www.minenergy.am

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ում 2003թ-ին միջուկային վառելիքի գծով ռուսական մատակարարների հանդեպ կուտակվել էր շուրջ 40,0 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտք, որն առաջացել էր կայանում 1995-2001 թվականների ընթացքում էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Վառելիքի նոր քանակության մատակարարման վերսկսման համար նախապայման է դրվել այդ պարտքի մարումը: Այդ խնդրի լուծման նպատակով երկարատև բանակցությունները հանգեցրել են նրան, որ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:Որպես պարտավորությունների մարման երաշխիք`ռուսական կողմը պահանջել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ֆինանսական հոսքերի նկատմամբ իր կողմից վերահսկողության իրավունք:

Արդյունքում ընդունվել է որոշում՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին: Դա թույլ է տվել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին վճարել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի պարտքը «ՏՎԵԼ» կոնցեռնին, և հետագայում հետ ստանալ իր վճարած գումարները «ՀԱԷԿ» ՓԲԸ-ից:

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն անցած տարիների ընթացքում իրականացնելով հավատարմագրային կառավարչի գործառույթները՝ վերահսկել է ընկերության բյուջեի ձևավորման և իրականացման գործընթացը: Հարկ է նշել, որ այդ մեխանիզմը թույլ է տվել առանց ժամանակացույցի խախտման ամբողջությամբ վճարել պարտքը:

Այդ տարիների ընթացքում հավատարմագրային կառավարիչը չի միջամտել տեխնոլոգիական գործընթացներին՝ սահմանափակվելով միայն ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 17-ի N1211-Ա և 2008թ. դեկտեմբերի 4-ի N1411-Ա որոշումներով հաստատված իրեն վերապահված հիմնական խնդիրներով, որոնք են`

•   ռուսական կողմի նկատմամբ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարումը,

•  2003-2004 թվականներին նոր միջուկային վառելիքի մատակարարումների կազմակերպումը և ֆինանսավորման ապահովումը,

•   կայանի ֆինանսատնտեսական վիճակի կայունացումը և ընթացիկ վճարունակության ապահովումը:

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և դրսևորել է իրեն` որպես հուսալի գործընկեր: Այդպիսի պայմաններում հավատարմագրային կառավարման պայմանագրի շարունակումը մեծամասամբ կրում է ձևական բնույթ և դառնում է ավելորդ:

Այս ամենը համընկել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի ռազմավարական ծրագրերի փոփոխության հետ, երբ վերջինս սկսել է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից, ինչպիսին հանդիսանում է նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարեցումը չի անդրադառնա ընկերության աշխատանքների վրա, քանի որ պայմանագրի գործողության ընթացքում, և դրանից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գործունեության կառավարումը փաստացի իրականացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:



Առնչվող նյութեր