Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

Հայաստանի տարածքում հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների թաղումը վտանգի տակ է դնում Արարատյան դաշտավայրը

Burying Radioactive Wastes in Territory of Armenian Nuclear Power Plant Jeopardizes Ararat Valley
13:31 Ապրիլ 29, 2011

ԷկոԼուր

Հայկական իշխանությունները մտադիր չեն փոխել իրենց քաղաքականությունը ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ: Ինչպես կարծում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը:  Ապրիլի 25-ի բրիֆինգի ընթացքում (Հանրային հեռուստաընկերության «Բրիֆինգ» հաղորդում) նախարարը պատասխանեց ՀԱԷԿ-ի եւ հանքարդյունաբերության ռիսկերի վերաբերյալ հասարակայնության հարցերին:

Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը հայտարարեց, որ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո ՀԱԷԿ-ի անվտանգության հարցը չի կարող երկրորդական լինել:

Յադոյանի համաձայն` ՀԱԷԿ-ի հիմնական ռիսկերն են ՀԱԷԿ-ի շրջանում հիդրոերկրաբանական իրավիճակը, սառեցման համակարգը եւ ռադիոակտիվ թափոնները:

Նախարար Մովսիսյանը հայտարարեց, որ թափոնների հարցը լուծված է: «Մենք այսօր չենք կարող թափոններն այլ երկիր տեղափոխել, քանի որ արգելված է ինքնաթիռով տեղափոխել ռադիոակտիվ թափոնները: Նախկինում թափոնները հավաքվում էին առաջին ռեակտորում: Բայց 7 տարի առաջ առաջին ռեակտորում էլ տեղ չմնաց: Մենք որոշեցինք օգտագործել չոր եղանակով թափոնների պահպանման մեթոդիկան եւ, հաշվի առնելով միջազգային փորձը, պահեստարան կառուցեցինք ՀԱԷԿ-ի տարածքում»,- ասաց Մովսիսյանը: Նրա խոսքերով` ռադիոակտիվ թափոնները պահվում են հատուկ տարաներում, որոնք «շատ երկար կյանք ունեն»: Մովսիսյանի խոսքերով` թափոնների քանակը կազմում է տարեկան ընդամենը 30 տոննա, այսինքն այնքան, որքան վառելիք է օգտագործում ՀԱԷԿ-ը:

Ինչ վերաբերվում է ջրի շրջանառությանը, ապա Մովսիսյանի խոսքերով` ՀԱԷԿ-ի տարածքում կայանի  մակերեսից 100 մետր հեռավորության վրա կան ջրահոսքեր, որոնք պաշտպանված են ազդեցությունից:

Ջրի սառեցման համակարգի խնդիրը լուծված է, եւ ջրի սառեցումը կատարվում է հարկադրական կերպով` ոչ միայն պոմպերի օգնությամբ, այլ նաեւ ավտոնոմ ռեժիմով:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Ռուբեն Յադոյանը մեկնաբանեց նաեւ նախարարի խոսքերը:

«Ստորգետնյա ջրերն անցնում են ՀԱԷԿ-ի տարածքի տակով եւ բեկվածքներով հոսում են Արարատյան դաշտավայր: Դա բարձր որակի խմելու ջուր է: Ձնհալի հետեւանքով նրանց մակարդակը բարձրանում է եւ հետո իջնում: Երբ որ մակարդակը բարձր է, մեծանում է նաեւ ռադիոակտիվ աղտոտման ռիսկը:

Սառեցման համակարգում ջուրն անցնում է խողովակաշարով ռեակտորի միջով եւ ապա լցվում ջրահավաք ավազան: Եթե վթար լինի, ապա ջրահավաք ավազանից ջուրը կգնա Արարատյան դաշտավայր: Մենք ժամանակին առաջարկել ենք բարձրացնել համակարգի անվտանգությունը` օգտագործելով հատուկ տեխնոլոգիաներ: Բայց մեզ ասացին, որ օգտագործում են եվրոպական համակարգ:  Բայց Եվրոպան չունի մեր առանձնահատկությունները: Մենք նաեւ առաջարկեցինք ռադիոակտիվ թափոնների պահեստարանի համար օգտագործել բոր պարունակող պոլիմերներ»:

«ԷկոԼուր»-ի այն հարցին, թե տարեկան 30 տոննա ռադիոակտիվ թափոնը Հայաստանի նման երկրի համար շատ է, թե քիչ, Յադոյանը պատասխանեց. «Մեզ համար շատ է նույնիսկ 1 կգ թափոնը, այլ ոչ տարեկան 30 կամ 40 տոննան: Իհարկե, թափոնների թաղումը ստիպողական միջոցառում է: Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ կա արդեն այսօր եւ միջոցառումներ ձեռնարկել ամենաքիչ վնասի համար: Թափոնների համար մենք առաջարկեցինք օգտագործել Ջաջուռի լքված ածուխի հանքը: Կարծում եմ, որ այնտեղ ավելի քիչ ռիսկեր կան թափոնների թաղման համար, քան ՀԱԷԿ-ի տարածքում: Բայց առաջարկությունը մնաց թղթի վրա»:



Առնչվող նյութեր