

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը միանում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից Ուկրաինայում միջուկային էներգետիկան ֆինանսավորման դեմ պետիցիային: CEE Bankwatch Network միջազգային ցանցի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների կողմից տարածված պետիցիայի մասին հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ես այն մարդն եմ, ով մեծացել է Չեռնոբիլի շվաքի տակ եւ շատ լավ գիտեմ այն վտանգի մասին, որն իրենից ներկայացնում է միջուկային էներգետիկան: Այնպես որ ես ցնցված եմ` իմանալով, որ իմ կառավարությունը փնտրում է Եվրամիության պետությունների գումարները նրա համար, որպեսզի Ուկրաինայում պահպանի հին եւ վտանգավոր ատոմակայանները, որոնց շահագործման ժամկետը վաղուց անցել է: Բայց եթե մենք հիմա գործենք, մենք կկարողանանք կանգնեցնել նրանց»:
Հուլիս 03, 2012 at 16:05
