Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

Մեծամոր՝ ո՞վ մեզ կապացուցի, որ ռադիացիան մեզ վրա չի ազդում

Metsamor: Who Will Prove Us Radiation Not Affecting Us?
17:06 Հուլիս 06, 2012

ԷկոԼուր

Հայկական ատոմակայանի հարցն անհանգստացնում է Մեծամորի բնակիչներին: Ինչպես հայտնի է, գործող ՀԱԷԿ-ի ժամկետն ավարտվում է 2016թ.: Սակայն չեն պատրաստվում կայանը փակել: Ընդհակառակը, ժամկետը կընդլայնվի այնքան, մինչեւ կգործարկվի երկրորդ՝ ավելի հզոր էներգաբլոկը: Երկրորդ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներն անցկացվեցին տեղական եւ ազգային մակարդակով: Սակայն լսումների արդյունքները չբավարարեցին հասարակությանը: Գլխավոր հարցերը՝ անվտանգության մակարդակի նկատմամբ վստահությունը,Մեծամորի բնակչության եւ աշխատակիցների  առողջությունը եւ սոցիալական պաշտպանվածությունը, ջրով ապահովումը, բնակավայրերին շատ մոտ գտնվելը, անվտանգության գոտու մեծացումը, ռադիոակտիվ թափոնների թաղումը, վառելիքով ապահովումը, սեյսմիկ պաշտպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ քաղաքականության այլընտրանքային տարբերակները մնացին անպատասխան:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյան. «Այն առումով, որ ատոմակայանի աշխատակիցները մեզ համոզում են, որ ռադիացիոն շեմը թույլատրելի է այս տարածքում, մենք այլեւս ոչինչ ոչ պնդել, ոչ չափել, ոչ առարկել չենք կարող, որովհետեւ նրանք մեզ տվել են պաշտոնական պատասխան: … Հայաստանում գործող միակ ատոմակայանն է, նորից ուզում են կառուցել երկրորդ բլոկը: Քանի՞ հանրային լսումներ են կայացրել, բնակչությունը  ինչքանո՞վ է տեղյակ: Ինքներս հասկանալով, որ դա ունի նորից այդ ռադիացիոն վտանգները, տեսնելով Ճապոնիայի դեպքերը, հասկանալով, թե ինչ հետեւանքներ կարող ենք ունենալ, ինչ-որ տեղ ուզում ենք խուսափել եւ առարկել երկրորդ բլոկի կառուցմանը: Բայց նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից դիտարկենք, Մեծամորն ի՞նչ ունի, ոչ մի բան, ոչ մի աշխատատեղ չունենք մենք: Այսինքն` եթե մենք չունենանք այդ մի արտադրական պոտենցիալ հնարավորությունը, նշանակում է` այս տարածաշրջանի մարդիկ ամբողջությամբ անգործության կմատնվեն, որովհետեւ զուգահեռ ոչ մի բիզնես կենտրոն չկա, ոչ մի գործարան չկա, ոչ մի տուրիստական վայր չկա, որ այստեղ կարողանաս որեւէ գործունեություն ծավալես: Տեսեք, մի տեսանկյունից` անվտանգությունից ելնելով մենք ուզում ենք առարկել, բայց երկրորդ տեսանկյունից, տեսնելով սոցիալ-տնտեսական վիճակը, մտածում ենք` բա որ սա էլ փակվի, ինչ է լինելու այս ժողովրդի վիճակը: Բայց քանի որ դեռ պայմանագրերը ստորագրման փուլում են, մեր կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, ժողովրդի շրջանակներում բազմաթիվ հանրային լսումներ իրականացվի, մենք` որպես քաղաքացիներ, կարողանանք մեր պահանջները ներկայացնել»:

Մեծամորի բնակչուհի. «Առաջ ավելի մաքուր օդ էր, ավելի գեղեցիկ էր ամեն տեղը, հանգստանալու տեղերը, չգիտեմ, լավ էր ավելի: Հիմա որ նույնիսկ կանաչապատումն է քչացել, մարդիկ ոնց որ ավելի շատ հիվանդանում են, չեմ ասում հիվանդ ծնված երեխաները, չեմ ասում, հղիությունները, որ դժվար են տանում: Չեմ կապում դա ռադիացիայի հետ 100%-ով, չէ, բայց որ ընդհանրապես չկա ազդեցություն, այդպես կտրուկ ասել, որ ոչ մի ազդեցություն չկա, գոնե զրո  զրո զրո ինչ-որ մի բանով… Իսկ եթե ասեին, որ դա կարելի էր կանխել, եթե շուրջ բոլորը լիներ կանաչապատում, եթե բժշկության բարձր մակարդակի հսկողության տակ լիներ, այդ էլ չէր ազդի ձեր վրա… Բայց իրենք կտրուկ ասում են, ոչ մի ազդեցություն չկա»: