ԷկոԼուր
«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը պատասխանեց ԷկոԼուրի հարցմանը «ԱՏ-Մետալս» ընկերության կողմից մշակված նյութի միջոցով ռադիոակտիվ թափոնների պահպանման եւ ուտիլիզացման նոր եղանակի վերաբերյալ:
«Պահանջել ենք, որ ընկերությունը տրամադրի մեր ինստիտուտին գրավոր հիմնավորում, թե գիտական նորույթը որն է, որից հետո մենք կանցկացնենք ռեցենզիա կոմպետենտ մասնագետների մասնակցությամբ, նոր կկարողանանք ասել, թե իրական գիտական նորույթ իր մեջ պարունակում է, թե` ոչ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Դեկտեմբեր 22, 2015 at 14:07