Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

Մեղրիում ուրանի որոնումների միակ կենդանի վկան

Survived Eye-witness of Uranium Prospecting in Meghri
01:43 Հուլիս 18, 2012

ԷկոԼուր

Մեղրի քաղաքում բնակվում է 1950-60-ական թվականների ուրանային էքսպեդիցիայի մասնակից Վազգեն Գալստյանը: «ԷկոԼուր»-ի հետ հանդիպման ժամանակ նա պատմեց Սյունքիւմ ուրանի պաշարների որոնման էքսպեդիցիայի մասին եւ խոսեց այն թեմաների մասին, որոնք երկար ժամանակ փակ են եղել:

Վազգեն Գալստյան.

-Հանքերի նաչալնիկը Ալավերդուց էր, իսկ գեոլոգները մարդ ու կին էին: Դա 49-50 թվականներին էր: Օրեկան 5-6 բանվոր ուշաթափվում էր հանքում: Երկու հատ կոմպրեսոր օդ էր տալիս ժողովրդին: Հանքի մեջն  էնքան մեծ էր, որ Քաջարանի տղերքը բուռավոյը աշխատացնում էին: Բուռավոյ էին ծակել երկու հատ, ամեն մեկը 40 մետր ջուր էր գցում: Մեկը փակեցին, մեկը մնաց Քաջարանի հին ճանապարհի կողքին:  Հենց որ գազը բռնկվում էր, բուռավոյը տալիս էր պատալոկ: Արդեն ով դիմանում էր, դիմանում էր, ով չէ, վեր էր ընկնում, բժիշկն ասեղը ձեռքին գալիս էր, սրսկում: Դե որ ուշաթավում էինք, հենց էդտեղ մտածում էինք, որ սա ուրանի հանք է:

ԷկոԼուր.

- Դուք հարցրել եք, ձեզ ասե՞լ են, թե՞ ենթադրում եք, որ ուրանի հանք էր:

Վազգեն Գալստյան.

- Չէ, դա ուրանի հանք է: Որ Լեռնաձորում բաց էին անում, վայ, ասի, թե վայ թե ստեղ էլ բաց անեն: Որ բաց անեն, եւ ծառերն է շարքից դուրս գալու, եւ ժողովուրդն է շարքից դուրս գալու:

 ԷկոԼուր.

-Իսկ որտե՞ղ էր այդ հանքը:

Վազգեն Գալստյան.

- Տաշտունի ջրաղացի գլխին: …Բռնեցին, փակեցին, մնացինք 11 հոգի, մեզ կարգադրեցին, որ էս եղածը պիտի տեղափոխել Դաստակերտ ավտոներով: Բուլդուզերը գցեցին, հողերը սաղ տվին ջրի բերանը, պայթացրին, բուլդուզերը գցին, դզին. իբր ստեղ ոչ հանք ա եղել, ոչ մի բան: Էդ բոլոր մարդկանցից մենակ ես եմ կենդանի, մի հոգի էլ Երեւանում մի երկու տարի առաջ մահացավ: Սաղ մահացել են, նաչալստվոն էլ է մահացել, մի հատ հոգի չկա: Ուրանը մենակ Տաշտունում է:

 ԷկոԼուր.

Ազդո՞ւմ էր առողջության վրա:

Վազգեն Գալստյան.

- Բա ազդում էր, էն կարգի էր ազդում, որ մեկը կենդանի չի մնացել: Եթե բացեն ծառերի վրա100%, բուսականության վրա 100%, մանավանդ խմելու ջրի համար 100%-ով կազդի, ինքը խիստ կարգով ազդեցություն կունենա ժողովրդի վրա: