Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

Սյունեցիները ՀՀ նախագահից պահանջում են դադարեցնել ուրանի որոնողական աշխատանքները

Syunik Residents Demanding from Armenian President to Stop Uranium Prospecting
11:36 Հունվար 27, 2012

ԷկոԼուր 

Սյունիքի մարզի մի շարք հասարակական կազմակերպություններ հունվարի 25-ին բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սրգսյանին` պահանջելով դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես,ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները:

Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից:

Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով, տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 /տասներեք հազար ութ հարյուր հիսուն/ քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ-ի դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ կառավարությանը:

Հայտնում ենք մեր վրդովմունքը, Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել:

Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը և այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը և հասարակական կառույցներին:

Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ ապրելու պայմանները:

Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը»,- նշված է նամակում: Հիշեղնենք, որ հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը, իսկ մյուս 50%-ը` ռուսաստանյան ուրանային հոլդինգ «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ին:


Մեկնաբանություններ: (2)

  • KVK | 09:41 Հունվար 29, 2012:
    Hactux aselov Egvardi adidasin patent potasin inkati uneq? E na henc naxagahi mardna ira mijocova ayl ayl paymannerov nshanakvel ev missian bnutian brnabarutiunn e!
  • karen | 09:35 Հունվար 29, 2012:
    Naxagan inch ani vor en Hactux@ bnapahpanakan drakan erzrakacutiun e tvel!

Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA