Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՄիջուկային էներգետիկա

«ԱԶԱՏԱՄԱՐՏ» ԿՈՄԻՏԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ՝ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ

“AZATAMART” COMMITTEE DISSEMINATED APPEAL AMONG NGOS AND POLITICAL PARTIES IN SYUINK TO UNITE AGAINST URANIUM MINE DEVELOPMENT
Դեկտեմբեր 08, 2009

ԷկոԼուր

«Մենք դեմ չենք մեր երկրի տնտեսական զարգացմանը, այլ երկրների հետ համագործակցության ծավալների ընդլայնմանը, երկրագնդի վրա ավելի հաստատուն տեղ գրավելուն: Մենք ուզում ենք տեղեկանալ, թե այդ ամենը ինչ է արժենալու մեզ համար:

Վտանգվում է մեր ապագան: Մենք պարտավոր ենք ապահովագրել մեր վաղվա օրերը: Տնտեսապես զարգացած երկիրն առանց մարդկային ներուժի դատապարտված է»,- ասված է Սյոււնիքի մարզի հասարակական կազմակերպություններին եւ քաղաքական կուսակցություններին ուղղված՝ «Ազատամարտ» Կապանի տարածաշրջանի զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: Հայտարարությունում նաեւ նշված է, որ ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն սկսել է Սյունիքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության ծրագիրը: Լեռնաձոր համայնքի 9 բնակավայրերից 4-ը հետազոտությունների գոտում են գտնվում: «Ուրան» անունն արդեն տագնապի, անհանգստության առիթ է տալիս: Մարզի բնակչությունն արդեն մի քանի ամիս է, լսում է «ուրան» անունն ու անտեղյակ է, թե ինչ է կատարվում մեր կողքին»:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, հայտարարության հետ միաժամանակ «Ազատամարտ» կոմիտեն դիմում է ուղարկել նաեւ Օրհուս կենտրոնին: Դիմումում կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը վստահությունն է հայտնել, որ ուրանի հանքավայրերի շահագործման դեմ նախաձեռնությանը կմիանա նաեւ Կապանի Օրհուս կենտրոնը: «Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է մեր պահանջը լսելի դարձնել իշխանական մակարդակներում: Դա էլ կլինի քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհի հաղթանակներից մեկը»,- նշված է Կապանի Օրհուս կենտրոնին ուղղված դիմումում:



Առնչվող նյութեր