ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության վերաբերյալ

ԷկոԼուր

Ապրիլի 9-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության վերաբերյալ: Ասուլիսը լինելու է հեռավար ձևաչափով /on-line/` ԳԱԱ հեռավար հարթակում, որին լրագրողները կարող են միանալ՝ անցնելով հետևյալ հղումով (Access Code: 839159)

Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու ՀՀ կառավարության կողմից դրված գերակա խնդիրը՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հանդես է եկել Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրելու առաջարկով։ Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ նպատակով ՀՀ Կառավարությունը  կատարելու է ֆինանսական հատկացում:

Արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտը բանակցում է մի շարք արտադրողների հետ։ Թեև այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ, և յուրաքանչյուր երկիր այսօր փորձում է լուծել իր ներքին պահանջարկը բավարարելու հարցը:

Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։

Նախաձեռնության նպատակն է լուծել մի քանի խնդիր․

1․ ստանալ  մատչելի ախտորոշիչ թեստեր

2․ կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում

3․ շահել ժամանակ, որն այս գործում կարևոր է:

Այս պահին ՀՀ կառավարությունը ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ  քննարկում է թեստերի տեղայնացման արտադրության նախապատրաստական և ֆինանսակազմակերպչական հարցերը։

Միաժամանակ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ։

Հարկ է նշել, որ ինստիտուտն ունի արտադրությունը սկսելու գիտական և տեխնիկական բավարար ներուժ։ Հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են ՊՇՌ մեթոդները (այդ հետազոտությունները տպագրվում են միջազգային վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում և հանրամատչելի են)։ Ուստի այս կամ այն գիտական հետազոտության համար նոր թեստերի մշակումը և օպտիմիզացիան ինստիտուտի գիտական անձնակազմի ամենօրյա գործառույթներից մեկն է, և այդ փորձառությունը, անշուշտ, կապահովի արտադրության անխափան աշխատանքը։

Լուսանկարը՝ www.ankakh.com

 

22:13 Ապրիլ 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news