ԷկոԼուր
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 2500 խմ), ինչի հետևանքով փլուզվել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի քարե շինությունը:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար, կոմունալ ծառայության և համայնքապետարանի աշխատակիցներ:
Համայնքապետարանի և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է մեկական հատուկ տեխնիկա:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հոկտեմբեր 18, 2019 at 16:03