Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խթանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խթանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը

ԷկոԼուր 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ: Այս մասին նա նշել է սույն թվականի հունվարի 13-ին աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Վարչապետի որոշմամբ ձևավորվել է աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնող աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել ռազմավարության փաստաթուղթը և ներկայացնել այն միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով:

Ըստ www.recycling.am կայքի, որը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրի մաս կազմող «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակներում, ՀՀ-ում թափոնների հավաքարգրմամբ և վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններից են՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ», «Էկո աղբ» և «Մաքուր Գորիս» ՀԿ-ները, ԱՊԱԳԱ /«Ապագա Քըմյունիթի» ՓԲԸ-ն, «Ամ-Էսկա» ընկերությունը, «Փրոփր պլաստիկ»-ը, «Քլինլենդ», «Վազգեն Աբգարյան», «H Groups» ՍՊԸ-ներն ու «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը:

 

18:43 Հունվար 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news