ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը լուծարել է «Վահե-Վաչ» ՍՊԸ-ում գործող 165 լ/վ ջրատվությամբ ապօրինի խորքային հորը: Արդյունքում ջրի տարեկան խնայողության ծավալը կազմելու է ավելի քան 5մլն խ/մ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի համաձայն` հուլիսի 16-ից առայսօր 28 տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացված 52 խորքային հորերի մոնիթորինգի և ստուգումների արդյունքում իրականացվել է 11 ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորի լուծարում` 1430 լ/վ ջրատվությամբ, փականային եղանակով կարգաբերվել է 30 խորքային հոր` խնայելով 1670լ/վ ջուր, կոնսերվացվել է 11 խորքային հոր` 1990լ/վ ջրատվությամբ: Արդյունքում խնայվել է 5085լ/վ ջուր, որի տարեկան ծավալը կազմում է ավելի քան 160մլն խ/մ: Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում խմբին միանում են նաև տեղի ոստիկանության և ազգային անվտանգության աշխատակիցները:
Հոկտեմբեր 01, 2014 at 13:51