ՀՀ բնապահպանության նախարարությունը զինվում է

ՀՀ բնապահպանության նախարարությունը զինվում է

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքների զենք տրամադրելու որոշման նախագիծ: Որոշման ընդունմամբ զենք կստանան «Սևան» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Արփի լիճ» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների տնօրենները, տնօրենների տեղակալները, բաժնի պետերն ու տեսուչները:

Զինվածության աստիճանով առաջին տեղում կհայտնվի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որին կհատկացվի 110 հատ զենք: Երկրորդ տեղում կհայտնվի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը` 74 հատ զենքով, երրորդ տեղում` «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը` 53 հատ զենքով, չորրոդ տեղում` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը` 47 հատ զենքով, հինգերորդ տեղում կլինի «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը` 21 հատ զենքով: Ցուցակը կեզրափակի «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը` 18 հատ զենքով:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել վերը նշված աշխատողների անվտանգությունը զինված որսագողերի հնարավոր ոտնձգությունների դեպքում, ինչպես նաև նրանց հաղորդել ինքնավստահություն ծառայողական պարտականություններն իրականացնելիս, որի արդյունքում կբարելավվի պահպանվող տարածքների պահպանության ռեժիմները:

18:07 Փետրվար 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news