Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա

Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա

ԷկոԼուր

Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

 



13:40 Նոյեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news