Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 10՝ «Լիճքվազ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 10՝ «Լիճքվազ» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող (հանքավայրը չի շահագործվում) «Լիճքվազ» ՓԲԸ-ի հայտարարագրին

Ընկերության միանձնյա իրական սեփականատերը

«Լիճքվազ» ՓԲԸ-ն գրանցվել է 2010 թ-ի նոյեմբերի 12-ին: Ընկերության միանձնյա իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանն է՝ 100% բաժնեմասով, որը նա ձեռք է բերել 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին: Նա նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է:

Բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, Սասուն Ավետիսյանն աշխատում է նաև Հայաստանում գտնվող «Ապառաժ Մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ներում: «Ապառաժ Մայնինգ»-ում, որը զբաղվում է արդյունաբերական պայթուցիկ նյութերի արտադրությամբ, Սասուն Ավետիսյանը գլխավոր տնօրեն է:

Ավետիսյանի համար «Լիճքվազ» ՓԲԸ-ում որպես միջանկյալ ընկերություն գործում է «ԷյՋիԱրՍի» ՍՊԸ-ն:

14:47 Մայիս 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news