ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.01.2017թթ. ժամանակահատվածում կայացրել է 183.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 12 ծառերի ապօրինի հատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 183.3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել են 19 հատ /7.5 կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 միլիոն դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հունվար 16, 2017 at 16:10