Եղեգնաձորում ջերմահարվել է 400 բարդի և 100 ուռենի

Եղեգնաձորում ջերմահարվել է 400 բարդի և 100 ուռենի

ԷկոԼուր

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ «Աղասաֆի» կոչվող տարածքում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, ջերմահարվել է 400 բարդի և 100 ուռենի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով Հուլիսի 17-18-ին հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տվյալներ:

Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտակայքում՝ Կորեայի ձորում, այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի օդանավակայանի հարակից տարածքում՝ 4 հա, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ ՀԷՑ-ի մոտակայքում՝ 300 քմ, Քանաքեռավան գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտ՝ 2.5 հա, որ Կոտայք գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1 հա, Բալահովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2.5 հա, Ձորաղբյուր գյուղում՝ «Բիո Գրուպ»-ի մոտակայքում՝ 1500 քմ, Եղվարդ քաղաքի գինու գործարանի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում՝ 1500 քմ խոտածածկույթ, 2 խաղողի վազ և 3 պտղատու ծառ, Բարձրաշեն գյուղի վերջնամասում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 9000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց՝ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հուլիս 18, 2016 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր