Լոռու և Սյունիքի մարզերի՝ 6.3 հա ընդգրկող տարածքներում բռնկված հրդեհները մարվել են

Լոռու և Սյունիքի մարզերի՝ 6.3 հա ընդգրկող տարածքներում բռնկված հրդեհները մարվել են

ԷկոԼուր

Հունվարի 7-ին հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները, որոնք ընդգրկել են մոտ 6.3 հա տարածք: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Հունվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Լոռու մարզի Քարաբերդ գյուղում այրվել է 6 հա տարածք: Հունվարի 7-ին, ժամը 14:17-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում՝ սարալանջին, ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում խոտածածկ տարածք է այրվում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից։

Մյուս 3 հրդեհները բռնկվել էին Սյունիքի մարզում՝ ընդգրկելով Մեղրի քաղաքի 400 քմ, Կապան քաղաքի 300 քմ և Լեռնաձոր գյուղի 2000 քմ խոտածածկ տարածք:

14:56 Հունվար 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news