Արարատյան դաշտում մինչ օրս լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 79 հորատանցք

Արարատյան դաշտում մինչ օրս լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 79  հորատանցք

ԷկոԼուր

Ապրիլի 22-ի դրությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 79  հորատանցք: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին են զեկուցել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը, աշխատանքների այս փուլում ամփոփվել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքային պատկանելիության հորատանցքների հաշվառումը: Ուսումնասիրված 89 համայնքներում առկա են 1019 հորատանցք՝ 5,5 մ³/վրկ թողունակությամբ:

Ավարտվել են նաեւ Արարատյան դաշտում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչև ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողներին ծանուցումներ ուղարկելու աշխատանքները: 

Հիշեցնենք, որ ծանուցումները ստանալուց հետո տնտեսվարողները մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնեին նոր հայտեր: Հայտերը քննարկվելու են միջգերատեսչական հանձնաժողովում: Եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:

Ապրիլ 23, 2014 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր