Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատը վերսկսել է աշխատանքը

Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատը վերսկսել է աշխատանքը

ԷկոԼուր

Մայիսի 30-ին` ժամը 16.00-ից վերսկսվել է Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատի`մայիսի 25-ից ժամանակավորապես ընդհատված արտադրական գործունեությունը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն:

Հայտարարության մեջ ասված է. ««Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն հայտնում է, որ աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ բանակցությունները տվել են արդյունք. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն 30.05.2018թ., ժամը 16.00-ից վերսկսվել է Ընկերության 25.05.2018թ. ժամանակավորապես ընդհատված արտադրական գործունեությունը, 29.05.2018թ. դադարեցվել է աշխատավարձի բարձրացման պահանջով մի քանի աշխատողների 28.05.2018թ. հայտարարած հացադուլը:

Ընկերությունը բանակցությունների արդյունքում պատրաստակամություն է հայտնել 2018թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնելու բոլոր աշխատողների աշխատավարձերը: Ի լրումն դրա՝ 31.05.2018թ. սկսած աշխատանքներ կտարվեն Ընկերության և աշխատողների միջև 27.12.2016թ. կնքված կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատանքային կոլեկտիվի նոր խորհրդի ձևավորման ուղղությամբ: Ձևավորված խորհուրդն անհապաղ ձեռնամուխ կլինի աշխատանքի և վարձատրության պայմանների վերաբերյալ աշխատողների բարձրացրած այլ հարցերի լուծմանը:

Ընկերությունը պարտավորվել է նաև 28.05.2018թ. Շահումյանի հանքում հացադուլ հայտարարած աշխատակիցներին պատասխանատվության չենթարկել Ընկերության ներքին կանոնակարգերի և տեխնիկական անվտանգության կանոնների խախտման համար, ինչպես նաև՝ աշխատանքից ազատումը որպես կարգապահական տույժ չկիրառել 25.05.2018թ. մինչև 30.05.2018թ. աշխատանքի դուրս չեկած աշխատակիցների նկատմամբ:

Ընկերությունը վստահ է, որ աշխատանքային խորհրդի ձևաչափով աշխատանքը կամրապնդի ղեկավարության և աշխատողների միջև փոխըմբռնումը և ապագայում արդյունավետ հարթակ կապահովի հարցերի կառուցողական քննարկման և լուծման համար:
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ»:

13:10 Մայիս 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news