Երկրաշարժ Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն` երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժը զգացվել է նաև Գյումրի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

16:50 Մարտ 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news