Աշակերտներն ուսումնական տարին սկսեցին հիմնանորոգված դպրոցում

Աշակերտներն ուսումնական տարին սկսեցին հիմնանորոգված դպրոցում

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպություն

2016թ.-ի օգոստոսի վերջին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ավարտեց «ՀՀ Արարատի մարզի Դիտակ գյուղի վերանորոգում» ծրագիրը, որի իրականացումը հնարավոր դարձավ Ճապոնիայի կառավարության և Շվեյցարիայի «Սուղիղ լը Ավենիղ» հիմնադրամի (Sourire vers l’Avenir Foundation) ֆինանսական աջակցության շնորհիվ: Վերակառուցման և վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռ 2010թ-ից և ընթացել մի քանի փուլով:

1960-ականներին կառուցված դպրոցը հիմնանորոգումից հետո անճանաչելիորեն փոխել է թե արտաքին և թե ներքին տեսքը, բարեկարգվել է դպրոցի հարակից տարածքը: Աշակերտներն այսուհետև կսովորեն լուսավոր, հարմարավետ և ջեռուցվող դասասենյակներում: Դպրոցի մասնաշենքը ապահովված է նաև ջրահեռացման համակարգով:

Դպրոցի բացման արարողությունը տեղի ունեցավ 2016թ-ի հոկտեմբերի 5-ին, որը համընկավ ամենամյա Ուսուցչի տոնի հետ: Աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին, որոնց թվում էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Դիտակի հարևան գյուղերի դպրոցների տնօրենները, «Հայկական Կարիտաս» կազմակերպության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին և Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն իրենց գոհունակությունն արտահայտեցին հիմնանորոգման աշխատանքների որակի և արդյունքների վերաբերյալ:

15:16 Հոկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news