ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի «Մխչյան Ֆիշ» և «Մերի Ֆիշ» ձկնաբուծական ընկերություններում ստուգման արդյունքներով հաշվարկել է 649.892.160 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և ընկերությանը ներկայացվել է 585.169.920 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
«Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և ընկերությանը ներկայացվել է 64.722.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Ընկերությունները խախտել են ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման վերաբերյալ դրույթի պահանջը:
Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մարտ 20, 2019 at 15:50