ՌԴ «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացնում է հրդեհաշիջման 2-րդ թռիչքը

ՌԴ «ԻԼ-76»  ինքնաթիռն իրականացնում է հրդեհաշիջման 2-րդ թռիչքը

ԷկոԼուր

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի վայր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նշենք, որ այսօր` վաղ առավոտյան, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը:
Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

Հիշեցնենք, որ Խոսրովի արգելոցում` կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում, հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

11:54 Օգոստոս 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news