Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք

Էկոլուր

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.22 աստիճան և արևելյան երկայնության 46.19 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

10:26 Հոկտեմբեր 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news