11 միլիոն եվրո Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման համար

11 միլիոն եվրո Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման համար

ԷկոԼուր

Կառավարություն 5.5 միլիոն եվրոյի վարկ է վերցնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 համայնքներում կոշտ թափոնների կառավարման ծրագիր իրականացնելու համար: Սույն թվականի հունիսի 9-ին գործադիրը հավանություն տվեց ծրագրի վարկային համաձայանգրին:

Նախատեսվում է ներգրավել նաև 5.5 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհային միջոցներ, որից 3.5 մլն եվրոն` Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 միլիոն եվրոն` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P հիմնադրամ):

Վարկային միջոցներն ուղղվելու են թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների, աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերմանը, թափոնների հավաքման նոր կետերի, նոր աղբավայրի կառուցմանը:

Ծրագրում ընդգրկված են հետեւյալ քաղաքները՝ Աբովյանը, Բյուրեղավանը, Ճամբարակը, Չարենցավանը, Գավառը, Հրազդանը, Մարտունի, Նոր Հաճնը, Սևանը, Ծաղկաձորը, Վարդենիսը և Եղվարդը:

Հունիս 09, 2016 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր