2017 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկնակի շատ սիրողական որսի թույլտվություն է տվել 2016թ-ի համեմատ

2017 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկնակի շատ սիրողական որսի թույլտվություն է տվել 2016թ-ի համեմատ

ԷկոԼուր

2017 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկնակի շատ սիրողական որսի թույլտվություն է տվել 2016թ-ի համեմատ: Նախարարության նպատակային ֆոնդի մուտքերն էլ համապատասխանաբար աճել են որսի շնորհիվ: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկավության համաձայն` 2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը 7 որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։ 2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել է 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 8 միլիոն 520 հազար դրամ։

Բնապահպանության նախարարի հրամանով օգոտոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը բացառությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից որսահանդակների: Օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հետևանքները հաշվի առնելով` Բնապահպանության նախարարությունը արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։

Սեպտեմբեր 13, 2017 at 18:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր