«ԻԼ-76» ինքնաթիռը կիրականացնի նաև հրդեհաշիջման 3-րդ թռիչքը

«ԻԼ-76» ինքնաթիռը կիրականացնի  նաև հրդեհաշիջման 3-րդ թռիչքը

ԷկոԼուր

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն այս պահին ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:
Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

12:53 Օգոստոս 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news