ԷկոԼուր
ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում տնկվել է շուրջ 120 հիմալայան մայրի: Ծառատունկն իրականացվել է Կողբի արվեստի դպրոցի և տեղի միջնակարգ դպրոցի տարածքներում` «Մայրի» ֆեյսբուքյան խմբի անդամների, դպրոցականների, ուսուցիչների, արվեստի դպրոցի սաների, ‹‹Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ: Ծառատունկին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Տնկիները տրամադրվել էր ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնկարաններից: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նոյեմբեր 25, 2015 at 13:55