ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ › Պաշտոնական աղբյուրներ ›
Սեւանից լրացուցիչ 35 միլիոն խմ ջուրը կվերցվի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 4-ը

ԷկոԼուր
Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2012 թ. ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թ. Սևանա լճից ջրառի մասին» թիվ 518-Ա որոշման մեջ, ջրառի նախատեսված 169.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204.0 մլն խորանարդ մետր։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը: 35.0 մլն խմ-ով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։ Հավելյալ 35.0 մլն խմ-ն նախատեսվում է լճից վերցնել հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
2012թ. հուլիսի 18-ի դրությամբ Սեւանա լճից արդեն իսկ բաց է թողնվել շուրջ 162.3 միլիոն խմ ջուր:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը