

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Որոշման նախագիծը, որը կառավարությանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կքննարկվի կառավարության օգոստոսի 2-ի նիստում: Որեւէ պատշաճ հիմնավորում չկա, թե ինչու է ՀԱԷԿ-ին անհրաժեշտ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման լիցենզիան: Որոշման նախագծի փաստաթղթերում պարզապես նշված է. «Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ»:
Հուլիս 31, 2012 at 15:57
