Ասիական զարգացման բանկը հետեւում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի ընթացքին

Ասիական զարգացման բանկը հետեւում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի ընթացքին

ԷկոԼուր

Ասիական զարգացման բանկը ԷկոԼուրին է ուղարկել հաղորդագրություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը ծրագրի նկատմամբ՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) տեղեկացնում է.

Ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ն շարունակում է համատեղ աշխատանքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ:  Բանկը պարբերաբար դիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ից մշտապես ստանում է լիարժեք հաշվետվողականություն»:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:  Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար:

Հոկտեմբեր 13, 2014 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր