Խորհուրդը հավանության արժանացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության երեք նոր պայմանագիր

Խորհուրդը հավանության արժանացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության երեք նոր պայմանագիր

ԷկոԼուր-ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Հունիսի 27-ին տեղի ունեցավ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Խորհուրդը քննարկեց Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի տարածքների ընդլայնման հարցը: ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացնել, որով կսահմանվեն հանրային լողափերի նոր` ընդլայնված տարածքները:

Խորհուրդը հավանության արժանացրեց նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության երեք նոր պայմանագիր:

Քննարկվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող 13 հողակտորների համար վարձակալության աճուրդներ իրականացնելու հարցը: Որոշվեց, որ մինչ աճուրդները, ՀՀ բնապահպանության նախարարությունը հողակտորների վարձակալության հնարավորությունը սահմանված կարգով կհամաձայնեցի շահագրգիռ գերատեսչությունների հետ:

Հունիս 29, 2011 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր