

ԷկոԼուր
Հուլիսի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ արգելքը չի տարածվելու մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա:
Հուլիս 20, 2012 at 14:41
