Քրեական գործ Սպիտակի անտառպետությունում հրդեհից 530 սոճենու և այլ տնկարկների ոչնչացման դեպքի առթիվ

Քրեական գործ Սպիտակի անտառպետությունում հրդեհից 530 սոճենու և այլ տնկարկների ոչնչացման դեպքի առթիվ

ԷկոԼուր

2017թ. սեպտեմբերի 20-ին՝ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից Լոռու մարզի Քարաձոր գյուղի իր հողամասի չորացած բուսականությունը մաքրելու համար վառած կրակը  տարածվել է` ոչնչացնելով և վնասելով Սպիտակի անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածքի 530 «Սոճենի» տեսակի արժեքավոր ծառ և այլ տնկարկներ: Բնությանը պատճառվել է 15,9 միլիոն ՀՀ դրամի վնաս:  ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ այս մասին պարզել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը, տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ նյութեր չինախապատրաստվել: Պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկներըոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:

Այս դեպքը բացահայտվել է ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելուն, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելուն և պետությանօրինական շահերին պատճառված վնասը վերականգնելուն ուղղված միջոցառումների շրջանակներում:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀքննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբեր 05, 2017 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր