Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Իջեւանի մոտի անտառային ֆոնդի հողերի վրա ժամանցի համալիր կկառուցվի

Entertainment Complex To Be Built on Land of Forest Fund
09:42 Մարտ 23, 2012

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մարտի 23-ի որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1.3664 հեկտար անտառային հողերում` երկու հողամասում, հանգստի և ժամանցի համալիր կկառուցվի: Ըստ որոշման նախագծի տեղեկանքի, հողամասերն իրենցից ներկայացնում են բացարձակապես ծառազուրկ թեք լանջեր, որոնք բաժանված են գրունտային ճանապարհով։ Հողամասերը նաև բերրի չեն, չունեն ոռոգում և չեն օգտագործվում նաև գյուղատնտեսական նպատակներով, նույնիսկ որպես արոտավայրեր։ «Նկատի ունենալով հողամասերը արդյունավետ օգտագործելու կարևորությունը և հաշվի առնելով, որ անտառային էկոհամալիրին ոչ մի վնաս չի պատճառվի, այլ ընդհակառակը, հողամասերում որոշակի չափով ծառատունկ և կանաչապատում կկատարվի, նպատակահարմար է դրանք կառուցապատել  որպես  հանգստի  և  ժամանցի  համալիր»,- ասված է փաստաթղթում։

Հետաքրքիրն այն է, որ այդ օբյեկտների կառուցման համար անտառային հողերը փոխադրվել են հատուկ պահպանվող հողերի կատեգորիա: Հայտնի է, որ հատուկ պահպանվող հողերը արգելոցներն են, արգելավայրերը, ազգային պարկերն ու դենդրոպարկերը, որոնք ստեղծվում են տեղանքի հարուստ եւ յուրահատուկ կենսաբազմազանության պահպանման համար, այլ ոչ հանգստի համալիր կառուցելու համար: Կառավարության այս որոշման նախագծին առարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը`  նպատակահարմար չհամարելով հողերի կատեգորիայի փոփոխումը` հաշվի առնելով  ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի  1-ին կետի պահանջը: Օրենքի պահանջը հետեւյալն է. «Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական եւ այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային եւ հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»: Ուշագրավ է ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը: Նախարարությունը, որի գործառույթներից է նաեւ հողերի պահպանությունը, խնդրել է ներկայացնել տեղեկատվություն հողերի աղտոտվածության մոնիթորինգի  վերաբերյալ: Երկու նախարարությունների կարծիքները մերժվել են: Բնապահպանության նախարարությանը մերժել են, քանի որ վերջինս իր կարծիքը ներկայացրել է սահմանված ժամկետից ուշ:



Առնչվող նյութեր