2014թ-ին բնապահպանության ոլորտում խախտումներն ավելացել են

2014թ-ին բնապահպանության ոլորտում խախտումներն ավելացել են

ԷկոԼուր          

2014թ-ին բնապահպանության ոլորտի խախտումներն ավելացել են: Ավելացել է նաեւ  բնապահպանական պետական տեսչության ստուգումների եւ տուգանքների թիվը: Բնապահպանական պետական տեսչության` 2014թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 28 ստուգում 2013թ. նույն ժամանակահատվածի 19 ստուգման փոխարեն: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 387 խախտումներ (2013թ.` 341 հատ ), որոնցից`

-   ջրօգտագործման ոլորտում`  5,  2013թ.`  12,

-   հողօգտագործման ոլորտում`  30, 2013թ.` 24,

-   կենսապաշարների օգտագործման ոլորտում` 270, 2013թ.`  225,

-   մթնոլորտի պահպանության ոլորտում` 27, 2013թ.` 13,

-   թափոնների և վնասակար նյութերի տեղադրման ոլորտում` 3, 2013թ.` 1,

-   սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացում` 48, 2013թ.` 62,

-   էկոփորձաքննության եզրակացության բացակայություն` 4, 2013թ.` 1:

Կազմվել է վնասի հատուցման 241 որոշում` 34.2 միլիոն դրամ  ընդհանուր գումարով (2013թ.` 218  արձանագրություն 53.4  միլիոն. դրամ): Կայացվել է վարչական տուգանքի  338  որոշում` 24.3 միլիոն  դրամ ընդհանուր գումարով (2013թ.` 303  որոշում` 20,3 միլիոն դրամ գումարով):

Հաշվետու ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է ներկայացվել 30.1 միլիոն դրամ գումարի 8 գործ և դատարան` 93 հայց` 24.8 մլն դրամ գումարով:

Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտքերը կազմել են 56.1 միլիոն դրամ գումար (2013թ.` 33.98 միլիոն  դրամ):  

Հուլիս 17, 2014 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր