Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը վտանգված է

Հայաստանի  կենդանական և բուսական աշխարհը վտանգված է

ԷկոԼուր

Արարատի մարզը  «առաջատար» է ՀՀ կենդանիների կարմիր գրքում  հայտնված   տեսակների  ընդհանուր թվով՝ 143: Հաջորդում են Սյունիքի  և Գեղարքունիքի մարզերը՝122 և 104 տեսակ համապատասխանաբար: Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ: Այս մասին նշված է  «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բագավառներում ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում:

 Նույն ծրագրի  տվյալներով Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվով առաջինը Սյունիքի մարզն է՝186 տեսակ, իսկ ամենաքիչ վտանգված տեսակները  Արմավիրի մարզում են՝ 26 տեսակ:Անոթավոր բույսերը ՀՀ ֆլորայում ներկայացված են  շուրջ 3800 տեսակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը):

Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (ՀայաստանիՀանրապետության բիոտայի 1.05 %):

Դեկտեմբեր 24, 2015 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր