«GeoProMining Gold» ընկերությանը կթույլատրվի Հայաստան ներկրել 600 տոննա նատրիումի ցիանիդ

«GeoProMining Gold» ընկերությանը կթույլատրվի Հայաստան ներկրել 600 տոննա նատրիումի ցիանիդ

ԷկոԼուր

«GeoProMining Gold» ընկերությանը կթույլատրվի արտադրական կարիքների համար մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 600 տոննա նատրիումի ցիանիդ: ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստին այս հարցի վերաբերյալ որոշման նախագիծը կներկայացնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նատրիումի ցիանիդի ներմուծման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարները,  ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Նշենք, որ Հայաստանում «GeoProMining Gold» ընկերությունը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արարատի ոսկու գործարանը:

Փետրվար 21, 2012 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր