ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ › Պաշտոնական աղբյուրներ ›
Կառավարությունը կսահմանի հանքավայրերի ամենօրյա շարժի գրանցամատյաններ ոլորտը վերահսկելու համար

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանել Հայաստանի մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի ամենօրյա շարժի գրանցամատյանի ձևը: Այս որոշման նախaգիծը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում եւ պայմանավորված է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի 15-րդ հոդվածով:
Որոշման ընդունումով կկարգավորվի արդյունահանված օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժը, հաշվեկշիռը, որն էլ կնպաստի ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման գործընթացի կատարմանը: Այս մասին նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ :
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը